Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ԼՖԻԿԸ ՄՏՆՈՒՄ Է ՕԵԿ

ԼՖԻԿԸ ՄՏՆՈՒՄ Է ՕԵԿ
06.03.2012 | 00:00

Վիրահատված, այդպիսով ուժեղ-թարմ մտքերի սպասումով տոգորված «չգործարար» Սամվել Ալեքսանյանը յուր քիթն ու սպասումները մի լավ լոբբինգ անելուց հետո, երբ պառլամենտի դահլիճ մտավ, հեռվում տեսավ Հեղինե Բիշարյանին, ձեռքով արեց և ուժեղ ձայնով, թե`
-Բարև, քո՜ւրո, մտնում եմ «Օրինաց երկի՜ր»:
-«Օրինաց երկիրը» պատեհապաշտների տեղը չէ,- նույնպես հեռվից, ձեռքով Ալեքսանյանի բարև-ողջույնին ծիծաղով արձագանքեց ՕԵԿ-ական տիկինը, ապա շուռ գալով իր կողքինին, թե` վայ, որ հասկացել է, թե ինչ է նշանակում «պատեհապաշտ»:
Իսկ Սամվել Ալեքսանյանի ողջույնի նման «բողբոջները» պայմանավորված են այն հանգամանքով, որ Հեղինե Բիշարյանը պատրաստվում է առաջադրվել Սամվել Ալեքսանյանի կողմից իր զարմիկի` Կորյուն Նահապետյանի համար «բրոնյա արած» ընտրատարածքում (նախկինում` «Լեդի Հակոբի» ընտրատարածք):
Փաստորեն, մեծամասնականների մի մասն արդեն իսկ անդամագրվել կամ պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին, իսկ չգործարար, իրաքներում ֆռֆռացած, Քրդստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպած ոչ անհայտ «Լֆիկը», նույն ինքը` Սամվել Ալեքսանյանը, «որոշել» է լինել «վճռական մենակ», ՀՀԿ-ից դուրս գալ, անդամագրվել ՕԵԿ-ին ու, փաստորեն, ոտքի վրա էլ մերժվել:
«Թառըմ» միտքն էլ ո՞նց է լինում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ